-
23.01.2014|
16:07
Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական տարեսկզբյան խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ամփոփել է համակարգի 2013 թվականի գործունեությունը, անդրադարձել այս տարվա գերակա ուղղություններին և առաջնահերթ միջոցառումներին:
-
23.01.2014|
16:06
Հայաստանում 2013թ. ընթացքում գրանցվել է 11090 արտակարգ դեպք և պատահար, որոնց հետևանքով զոհվել է` 615, վիրավորվել` 8647 մարդ: Այդ մասին ասվում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 2013թ. հաշվետվության մեջ:
2013թ. «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 1.365.118:
-
23.01.2014|
16:03
Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը Մադրիդում անցկացվող զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացման հետ կապված նոտա է հղել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևի հաղորդմամբ, «նման պրովոկացիան խախտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։ Ադրբեջանական կողմը շարունակում է նման պրովոկացիաների կանխմանն ուղղված իր գործունեությունը»:
-
23.01.2014|
15:37
Մինչ կառավարությունը գլխի ընկավ, որ պետք է պետական նշանակության հուշարձանները դարձնել անձեռնմխելի, արդեն այդպիսի կառույց գրեթե չկա: Այսօր կառավարությունը որոշեց սահմանել հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների փոփոխման կարգը: Այսուհետ կառավարության հատուկ որոշմամբ պետք է «ձեռք տալ» «հանրապետական» հուշարձաններին:
-
23.01.2014|
15:29
Գեղասահքի Ռուսաստանի ֆեդերացիան չորեքշաբթի հրապարակեց Սոչիի օլիմպիական խաղերի մասնակիցների կազմը: Առանձնահատուկ սպասում կար, մասնավորապես, տղամարդկանց մենասահքում երկիրը ներկայացնելիք անձի առնչությամբ:
-
23.01.2014|
15:17
2013 թվականին հանրապետությունում գրանցվել է 2824 պատահար, 3994 մարդ մարմնական վնասվածք է ստացել, 316 մարդ զոհվել է: 2014 թվականի ընթացքում 142 ՃՏՊ է տեղի ունեցել, որի ընթացքում գրանցվել է 14 զոհ, 217 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը 6-ով պակասել է:
-
23.01.2014|
14:54
Թուրք Հաքան Օքթայի հայաստանյան լուսանկարներով համացանցը հեղեղված է: Այս մոլի ազգայնականը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանում, հասցրել է լուսանկարվել Կաթողիկոսի, վարչապետի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի և թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ, մեր եկեղեցիների ֆոնին հայտնի «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրել:
-
23.01.2014|
14:46
Հայաստանի գանձերը չեն վաճառվի, համենայն դեպս առաջիկայում: Այսօր գործադիրը որոշեց, որ Հայաստանի գանձարանում առկա թանկարժեք մետաղները և քարերն աճուրդի չեն դրվելու:
-
23.01.2014|
14:43
Մեր երկրի սահմաններին ազերին կրակում է հավանաբար, հույս ունենալով, որ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելուն միտված իր փորձերով կարող է առավել թանկ ծախել այն, ինչ ինքը ուզի թե չուզի կատարելու է ի վերջո, դադարեցնելով կրակոցները և հետ քաշվելով մեր սահմաններից: Շարունակ ռազմատենչության նոպաներով տառապող ազերիներին մեր հերոսները լռեցնում են և լռեցնելու են միշտ:
-
23.01.2014|
14:32
«Մեդիա» կենտրոնում «Շանթ և Ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը և հոգաբարձուներ Միքայել Հայրապետյանը հրավիրել էին ասուլիս՝ իրազեկելու հիմնադրամի ստեղծման նպատակների և շահառուների մասին: